Karevorinfo  Իրադարձություններ  230

Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

21:45 ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հետախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել իրենց թիմերի համատեղ աշխատանքը ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովից հետո, ինչը հանգեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիային անդրսահմանային հումանիտար օգնությունը վերսկսելու միաձայն ընդունված որոշմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Ջո Բայդենը նաև Վլադիմիր Պուտինի հետ խոսել է Ռուսաստանում գտնվող հանցագործների կողմից իրականացվող կիբերհարձակումների մասին, որոնք ազդել են ԱՄՆ-ի և աշխարհի այլ երկրների վրա: Նախագահ Բայդենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները կձեռնարկի ցանկացած անհրաժեշտ գործողություն շարունակական մարտահրավերների պայմաններում՝ իր ժողովրդին և իր կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար: