Karevorinfo  Իրադարձություններ  120

Ասֆալտապատվում է Արևմտյան օղակաձև ճանապարհի Չաուշ-Շերամ հատվածը․ 15 միավոր տեխնիկա է աշխատում

20:15 ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Ասֆալտապատվում է Արևմտյան օղակաձև ճանապարհի Չաուշ-Շերամ հատվածը․ 15 միավոր տեխնիկա է աշխատում

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս պահին ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամ ընկած հատվածում:

Ճանապարհի այս՝ 4.5 կմ-ում ասֆալտի վերջին շերտն է փռվում:

Աշխատանքին ներգրավված է 15 միավոր հատուկ տեխնիկա: Ներկայումս տեղադրվում են LED տիպի լուսադիոդային լամպեր և ճանապարհահատվածի տակ գտնվող հաղորդուղիները տեղափոխված են:

Նշենք, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող այս երկու ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը: