Karevorinfo  Իրադարձություններ  148

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

19:15 ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շուրջ 5 տարի Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Զաքարյանը Factor.am-ին հայտնեց, որ իր հրաժարականը պայմանավորված է ԱԺ պատգամավորական մանդատը վերցնելու հանգամանքով։

«Ես ընդամենը 16 օր առաջ եմ ընկել, չուզեցի, որ 16 օրվա ընթացքում համայնքը կորուստներ ունենար, այսինքն՝ 16 օրից, ամենայն հավանականությամբ, մանդատը պետք է վերցնեմ, գնում եմ Ազգային ժողով»,- ասաց Զաքարյանը։ Արդեն նախկին համայնքապետը մեզ ասաց, որ բացի իրենից հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև իր տեղակալն ու բաժնի պետերը։ «Քանի որ իրենք էլ են գնում խորհրդարան, ճիշտ գտանք, որ չուշացնենք հրաժարականը և նոր թիմը հնարավորինս շուտ ձևավորվի»,- ընդգծեց Զաքարյանը։ Նա նշեց, որ այլ առաջարկություններ՝ կապված պաշտոնի հետ, չեն եղել։ Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համարն է։

Արփի Հակոբյան