Karevorinfo  Իրադարձություններ  187

«Փորձում են գումար կորզել մարդկանցից»․ «ՀայՓոստ»-ը նախազգուշացնում է

21:00 ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
«Փորձում են գումար կորզել մարդկանցից»․ «ՀայՓոստ»-ը նախազգուշացնում է

Վերջին օրերին «ՀայՓոստը» ստացել է ահազանգ այն մասին, որ մարդկանց ուղարկվում է հաղորդագրություն, որտեղ անձնական և բանկային տվյալներ են փորձում կորզել՝ շահարկելով «ՀայՓոստի» անունը և ապրանքային նշանը: Այս մասին տեղեկանում ենք «ՀայՓոստի» ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունից։

«Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:

Հորդորում ենք բոլորին նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։ ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից, այն է՝ այցելել https://www.haypost.am/ կայքէջ, ֆեյսբուքյան https://www.facebook.com/haypost.am Ինստագրամյան էջեր https://www.instagram.com/haypost.official/?hl կամ զանգահարել (010)514-514 հեռախոսահամարին»,- ասվում է հայտարարության մեջ։