Karevorinfo  Իրադարձություններ  210

Քաջարանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել, նա գտնում է, որ դա քաղաքական հետապնդում է․ պաշտպան

18:00 ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Քաջարանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել, նա գտնում է, որ դա քաղաքական հետապնդում է․ պաշտպան

2021 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11.15-ին, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Նա այնտեղ ներկայացել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01:24-ին․ հենց այդ ժամանակ էլ կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացրել է Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Այսօր Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: «Քաջարանի համայնքապետի ձերբակալման իրավաչափությունը մեր կողմից վիճարկվում է դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն, որոնք քննվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է»,-նշել է պաշտպանը:

Լուսինե Սահակյանի ներկայացմամբ՝ առաջադրված մեղադրանքն առնչվում է 2017 թվականին Մանվել Փարամազյանի ընկերներից մեկի կողմից սեփականատիրոջից հողատարածք ձեռք բերելու, ապա հետագայում երրորդ անձի, ավելի բարձր գնով, վաճառելու պատմությանը, որի ընթացքում հողատարածքը ձեռք բերողն ու վաճառողն այդ գործարքը պարզապես իրականացրել են իր ազգականի անվամբ: Պաշտպանի գնահատմամբ՝ անհասկանալի է, թե դրա ենթատեքստում ինչպես հնարավոր է հանցակազմ նշմարել: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին, Ազգային անվտանգության ծառայության համազգեստով անձինք խուզարկություն էին իրականացնում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում, աշխատասենյակում, ավտոտնակում, ապա նույն անձինք նրան տեղափոխել էին Երևան։

Մերի Մարտիրոսյան