Karevorinfo  Իրադարձություններ  599

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Փոքրիկ անվավոր կրպակները խանգարում են մեքենաների շարժը և հիվանդություններ տարածում․ Անահիտ Թարխանյան

19:30 շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ.
ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Փոքրիկ անվավոր կրպակները խանգարում են մեքենաների շարժը և հիվանդություններ տարածում․ Անահիտ Թարխանյան

«Հայ ժողովուրդը խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ հերթական անգամ հայտնվեց փակուղում, այնպիսի իրավիճակում, որ չկողմնորոշվեց՝ ինչպես ճիշտ վարվել։ Ինձ համար վիճելի է հարցը՝ այս իշխանությունն իսկապե՞ս ընտրվել է, թե՞ թվեր են «նկարել»»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

Խոսելով հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին՝ տիկին Թարխանյանը նշում է․

«Այսօր հետևում եմ, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում քաղաքական ուժեր, որոնք չեն անցել խորհրդարան։ Այդ ուժերի առաջնորդները սեղմում են նրա ձեռքը, և հասկանում եմ, որ մարդիկ, որոնց ես վստահում էի, իրականում մեծ խաղի մասնակից էին։ Իհարկե, դա ցավալի է»։

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև Երևան քաղաքին առնչվող քաղաքաշինական և առողջապահական մի շարք խնդիրների։

«Խնդիրներից մեկն այն է, որ բազալտի արտադրամասերն աշխատում են Երևանի ողջ պարագծով, բազալտը սղոցվում է և փոշին տարածվում քաղաքով, օդում միշտ փոշի կա․ դա մեծ հարված է երևանցիների առողջությանը։ Մյուս խնդիրը կապված է կանաչապատման հետ․ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու Դավթաշենում կամ Նոր Նորքում կարող ենք ունենալ խնամված կանաչ գոտիներ, բայց, օրինակ, Արաբկիրում՝ ոչ։ Ես գիտեմ, որ քաղաքապետարանը կանաչապատման համար հավասար գումարներ է տրամադրում վարչական շրջաններին, բայց հարց է ծագում՝ արդյո՞ք այդ գումարները տեղին են ծախսվում»,- նշում է Անահիտ Թարխանյանը։

Ճարտարապետի խոսքով՝ մայրաքաղաքի կենտրոնի ծառերի զգալի մասը հիվանդ է, վնասված և չի ջրվում։

Մյուս խնդիրը, որ մատնանշում է մեր զրուցակիցը, առնչվում է մայրաքաղաքի փոքրիկ անվավոր կրպակներին․

«Դրանք խանգարում են մեքենաների շարժին, տեղակայված են հենց կենտրոնում և զբոսաշրջիկների մոտ ձևավորում են մեր քաղաքի մասին նախնական պատկերացումներ։ Միաժամանակ, այդ կրպակները նպաստավոր պայմաններ են ստեղծում հիվանդությունների, այդ թվում՝ քովիդի տարածման համար։ Դրանք կարելի էր հանդուրժել 1990-ականներին, բայց ո՛չ այսօր»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան