Karevorinfo  Իրադարձություններ  169

Ռուսաստանում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել․ ԱՀԿ-ն ուսումնասիրություն է իրականացնում

19:45 ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Ռուսաստանում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել․ ԱՀԿ-ն ուսումնասիրություն է իրականացնում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր դիտարկումների ցուցակում է ներառել Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը: Կազմակերպությունը տեղեկություններ կհավաքի դրա մասին: ԱՀԿ-ն սկսել է հետևել կորոնավիրուսի AT.1 տարբերակին, որն առաջին անգամ հայտնաբերվել է Ռուսաստանում 2021 թվականի հունվարին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կազմակերպությունը AT.1-ն ընդգրկել է մոնիթորինգի ցուցակում, որը հաշվի է առնում այն տարբերակները, որոնց մուտացիաները կարող են հետագայում փոփոխության ենթարկել վիրուսը և վտանգ ներկայացնել, բայց որի համար դեռ պետք է հավաքել բավարար տվյալներ:

Եթե պարզվի, որ այն բարձր վարակողունակություն ունի, ապա վիրուսի այս շտամը կներառվի «մտահոգություն առաջացնող» վիրուսի տարատեսակների շարքում:

Վիրուսի այս նոր շտամը չի անվանվի «ռուսական», քանի որ ԱՀԿ-ն հունիսի սկզբից վիրուսի մուտացված շտամներն անվանում է հունական այբուբենի տառերով, որպեսզի խտրական վերաբերմունք չառաջանա այն երկրների նկատմամբ, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել են այդ շտամները:

Տաթև Ֆռանգյան