Karevorinfo  Իրադարձություններ  179

Օլիմպիական կրակը հասել է Տոկիո

Օլիմպիական կրակը հասել է Տոկիո

Օլիմպիական կրակը հասել է Տոկիո
13:15 ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Օլիմպիական կրակը հասել է Տոկիո

Օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ, որը պետք է տեղի ունենա հուլիսի 23-ին, Օլիմպիական կրակը հասել է Տոկիոյի պրեֆեկտուրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այժմ տեղի կունենա մայրաքաղաքային պրեֆեկտուրայի 62 շրջաններով կրակի փոխանցավազքը․ այն կսկսվի «Կոմաձավա օլիմպիկ» մարզադաշտում, որը կառուցվել է 1964 թվականի Օլիմպիական խաղերի համար։

Հիշեցնենք՝ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում մրցումները կանցկացվեն առանց հանդիսատեսի՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հուլիսի 8-ին հայտարարել է խաղերի նախարար Տամայո Մարուկավան։

Որոշումը կապված է հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը Տոկիոյում արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ, որը նախապես համաձայնեցվել էր Ճապոնիայի նախարարների կաբինետի կողմից:

Տաթև Ֆռանգյան