Karevorinfo  Իրադարձություններ  273

Հայիթիի նախագահին սպանել են կոլումբիացիները

14:30 ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Հայիթիի նախագահին սպանել են կոլումբիացիները

Հայիթիի իշխանությունները պարզել են, որ նախագահ Ջովենել Մոիզին սպանած վարձկանների խմբում ընդգրկված է առնվազն 28 մարդ՝ 26 կոլումբիացի և երկու հայիթցի: Այս մասին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները:

«28 մարդասպաններից 26-ը կոլումբիացիներ են, երկուսը՝ հայիթցիներ: 26 կոլումբիացիներից մենք արդեն հայտնաբերել ենք 15-ին»,- հայտարարել է Հայիթիի ազգային ոստիկանության պետ Լեոն Չարլզը:

Պաշտոնյայի խոսքով՝ խմբի ևս ութ անդամներ հետախուզվում են:

Նշենք, որ Չարլզը նախապես հայտնել էր, որ նախագահի սպանության մեջ մեղադրվող յոթ կասկածյալներ սպանվել են, վեցը՝ կալանավորվել: Միևնույն ժամանակ, «Associated Press»-ը տեղեկացնում է ոստիկանության կողմից ծագումով Հայիթիից երկու ամերիկացիների ձերբակալելու մասին, որոնք, հնարավոր է, մասնակից են եղել պետության ղեկավարի սպանությանը:

Տաթև Ֆռանգյան