Karevorinfo  Իրադարձություններ  189

Ռուս զինծառայողները հիմա Վարդենիսի արևելյան սահմանում են․ եթե պրոբլեմ լինի սահմանազատման պրոցեսում, կդիմենք ՄԱԿ-ին․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:25 հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Ռուս զինծառայողները հիմա Վարդենիսի արևելյան սահմանում են․ եթե պրոբլեմ լինի սահմանազատման պրոցեսում, կդիմենք ՄԱԿ-ին․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TVն զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանի հետ

-Պարո՛ն Եղոյան, արդյո՞ք հստակ է, որ հայ-ադրբեջանական սահմանում տեղակայվում են ռուս սահմանապահներ։ Գեղարքունիքի մարզպետն օրերս հայտարարեց, որ մոտ ժամանակներս կտեղակայվեն ռուս զինծառայողներ, ինչպես և՝ երկու կողմից զորքերը հետ կքաշվեն։ Ի՞նչ ժամկետի մասին է խոսքը։

-Մարզպետի խոսքը կարող եք ընդունել որպես պաշտոնական։ Արդեն այնտեղ են, տարածքում են, բայց տեղակայման հարցը, ինչքան հասկացա՝ օրերի հարց է։ Այսինքն՝ տեղակայման վայրերից բուն սահմանային գծի դիրքավորման, ծառայության իրականացման վայրի մասին է խոսքը, այնտեղ ենթադրում եմ՝ մետրեր են։

-Ռուս զինծառայողները տեղակայվելու են, որից հետո՞, թե՞ առաջ են ադրբեջանցիները հետ քաշվելու։

-Ես չեմ կարող ասել, չեմ կարող նման օպերատիվ տեղեկատվություն տալ, այսինքն՝ քայլերի հերթականությունը չեմ կարող ասել, բայց գործընթացի փիլիսոփայությունը դա է, որ տեղակայվում են ռուս սահմանապահներ և ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանից հետ են քաշվում։

-Իսկ այդ սկզբունքն ընդունե՞լ են ադրբեջանցիները։

-Դուք հիմա ինձ հարցնում եք օպերատիվ տեղեկատվություն, որին ես չեմ տիրապետում, իսկ տիրապետելու դեպքում էլ չէի ասի, որովհետև ես չեմ այն մարդը, ով դա պիտի ասի։

-Ուղղակի հանկարծ չստացվի այնպես, որ մեր զինծառայողները հետ քաշվեն, ադրբեջանցիները՝ ոչ։

-Մեր հետ քաշվելու մասին չէ խոսքը։

-Բայց վարչապետի նկարագրած սխեման դա էր, որ երկու կողմից զորքերը հայելային եղանակով հետ են քաշվում, նրանց փոխարեն տեղակայվում են ռուս կամ միջազգային սահմանապահներ։

-Հիմա մերոնք արդեն իսկ այնպիսի դիրքերում են, որ դա արդեն կարելի է ընկալել որպես հայելային։ Իրենք որոշակիորեն առաջ են եկել, մերոնց կանգնած տեղն արդեն իսկ հետ քաշված վիճակ է։ Հիմա եթե իրենք էլ են հետ գնում, արդեն հայելային պատկեր է ստացվում, իրենք գծից այս կողմ են, արդեն գծից այն կողմ պետք է լինեն ու այդ դեպքում կստացվի հայելային։ Այսինքն՝ եթե մերոնք 500 մետր են այս կողմ, իրենք էլ 500 մետր այն կողմ պետք է լինեն, արանքում ընկնում է նեյտրալ գոտի։

-Իսկ պարո՛ն Եղոյան, միայն Սոթք-Խոզնավար հատվածո՞ւմ ռուս սահմանապահների տեղակայման մասին է խոսքը։

-Էս պահին Սոթքում է, դեռ չգիտեմ Խոզնավար հասե՞լ են, թե՝ ոչ։

-Ճշգրտենք՝ ռուս զինծառայողները հիմա Սոթքո՞ւմ են, Վերին Շորժայի՞ մոտ։

-Այո, այդ՝ Վարդենիսի տարածաշրջանն է, Վարդենիսի կողմից մեր արևելյան սահմանում։

-Բայց օրերս Վերին Շորժայում փոխհրաձգություն էր տեղի ունեցել։

-Եղել է փոխհրաձգություն, և՞։

Ստացվում է՝ ռուսների ներկայությունը չի զսպում ադրբեջանցիներին։

-Գիտեք, բանավոր խոսքում այդ ամենը մենք սեղմում ենք մի քանի նախադասության մեջ, բայց իրական գետնի վրա բավականին երկար շփման գծի հետ մենք գործ ունենք։ Այնպես չի, որ ամբողջ երկայնքով կանգնած են 10-20 մետրը մեկ, բայց իրականում կոնկրետ՝ 40-50 կիլոմետրի մասին է։ Եթե Օմարի հատվածից հաշվենք, 40-50 կիլոմետր կլինի այնտեղ։ Գիտեք, ուզում եք դրան քաղաքական աստառ տալ, բայց հաճախ լինում են կենցաղային մակարդակի իրավիճակներ, որ պետք չի կապել գլոբալ քաղաքականության հետ։ Պետք է տարբերակենք քաղաքական կրակոցը դաշտայինից, ստրատեգիականը՝ մարտավարականից։

-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցը փակվա՞ծ է։

-Ոչ։

-Եթե սկսվում է սահմանազատումը, պրոբլեմը լուծմա՞ն է գնում։

-Այդ հարցը չի փակվել։ Կարող է և այդ գործիքն էլ մենք օգտագործենք, դա այն դեպքում, եթե այստեղ պրոցեսը պրոբլեմներ ունենա կամ չունենանք այն պրոցեսը, որ մենք ակնկալում ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան