Karevorinfo  Իրադարձություններ  597

Լքե՞լ ՀԱՊԿ-ը, դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհո՞ւրդ․ Հայաստանը՝ երկընտրանքի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:10 հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Լքե՞լ ՀԱՊԿ-ը, դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհո՞ւրդ․ Հայաստանը՝ երկընտրանքի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի քանի օրից կլրանա երկու ամիսը, ինչ ադրբեջանական զինուժն առաջ է եկել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում՝ խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ներխուժումից 2 օր անց՝ մայիսի 14-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով անհապաղ արտակարգ խորհրդատվություններ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: Մեր երկիրն այդ կառույցին դիմեց Կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածով։

Կառույցի շրջանակում խորհրդատվություններ սկսվեցին, դրանք ընթացան բավականին երկար և ընդամենը օրեր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց՝ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակը   չի համապատասխանում Հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Նրա գնահատմամբ՝ հակամարտության սրացում չի նկատվում և ներկայում պետք չէ խոսել իրավիճակի սրման մասին:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է՝ ՀԱՊԿ-ին դիմելը ճիշտ էր, բայց անհրաժեշտ էին նաև այլ քայլեր․ «Ամբողջ սխալն այն էր, որ Հայաստանը չարեց դրան զուգահեռ քայլեր, այսինքն՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդում հարցը բարձրացնելով։ Իսկ ՀՀ մշտական ներկայացուցիչն այնտեղ հարցը բարձրացրել էր, բայց այն տրամաբանական ավարտին չհասավ»։

Չնայած ՀԱՊԿ-ից ստացված դիրքորոշմանը՝ կտրուկ քայլերի դիմել, այն է՝ այդ կառույցից դուրս գալու հարց քննարկել, նպատակահարմար չէ, վստահ է 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ միաժամանակ շեշտելով, որ սպառնալիքը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի կողմից է։

Ի տարբերություն ՀՀ-ին ուղղված պատասխանի՝ օրեր առաջ Տաջիկստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելուց հետո ռուսական կողմից արձագանքը, ըստ էության, առավել դրական երանգներ ուներ։ Հուլիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Ռուսաստանը, տաջիկ-աֆղանական սահմանին լարվածության աճի պարագայում, աջակցություն կտրամադրի այդ երկրին թե՛ երկկողմ համագործակցության, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակում։

Խնդիրն այն է, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո թալիբները գրավում են նորանոր քաղաքներ և մոտեցել են տաջիկ-աֆղանական սահմանին, որը նաև ՀԱՊԿ արտաքին սահմանն է։ Այս պարագայում, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, ինչպիսին պետք է լինի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։

«Դա կորոշվի ՀԱՊԿ համապատասխան մարմիններում, որտեղ նաև Հայաստանն ունի ներկայացուցիչ։ Չգիտեմ՝ արձագանքն ինչպիսին կլինի՝ զորք ուղարկելու, թե՞ այլ, բայց այդ աջակցության շրջանակում ամեն պետություն որոշակի աջակցություն ցուցաբերում է»,- ասում է իշխանական պատգամավոր Արման Եղոյանը։

Ինչ անել մեր երկրի սահմանին ստեղծված իրավիճակի պայմաններում․ արդյո՞ք սահմանին առաջացած խնդրի լուծման համար պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան