Karevorinfo  Իրադարձություններ  127

Ովքեր կմասնակցեն ԿԸՀ-ից ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին

18:20 հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Ովքեր կմասնակցեն ԿԸՀ-ից ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին

Վաղը՝ հուլիսի 9-ին Սահմանադրական դատարանում տեղի կունենա «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ ԱԺ 2021 թ․ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփելու մասին թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ նիստը։

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի՝ միավորված գործը քննելիս որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել է նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԿԸՀ հերթական նիստին որոշման նախագծի համաձայն՝ առաջարկվում էր լիազորել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանին՝ ՍԴ-ում մասնակցելու 4 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա 2021 թվականի հունիսի 27-ի, ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184 Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերի դատաքննությանը:

ԿԸՀ արտահերթ նիստում նախագիծն ընդունվեց միաձայն: