Karevorinfo  Իրադարձություններ  156

Վարանդայում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա

16:05 հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Վարանդայում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա

Արցախի գրավյալ տարածքներում շարունակվում են ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու դեպքերը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վարանդայում (Ֆիզուլի) երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա։

Ադրբեջանի ՆԳ նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 8-ին Նուրու Նուրիևն ու Էլնուր Հաշիմովը շրջանցել են հսկիչ անցակետերն ու մուտք գործել Աշաղի Աբդուռահմանլի գյուղի տարածք, որտեղ պայթել են ականի վրա ու ծանր մարմնական վնասվածքներ ստացել։

Համապատասխան մարմինները միջոցառումներ են իրականացնում՝ նրանց դեպքի վայրից անվտանգ տարածք տեղափոխելու համար։

Նշվում է նաև, որ Նուրու Նուրիևը դեռևս փետրվարին ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ Արցախի գրավյալ տարածքներ մուտք գործելու համար։ Նա 30-օրյա կալանքի է ենթարկվել։
Հավելենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այսօր Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Ադրբեջանի 28 քաղաքացի, ավելի քան 120-ը՝ վիրավորում ստացել։

Էմմա Չոբանյան