Karevorinfo  Իրադարձություններ  165

Ռուսաստանը, Իրանը ու Թուրքիան Սիրիայի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել

16:45 հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Ռուսաստանը, Իրանը ու Թուրքիան Սիրիայի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել

Ռուսաստանը, Իրանը ու Թուրքիան անհրաժեշտ են համարում սիրիական Իդլիբում հանգիստ իրադրության պահպանումը, պայմանավորվածությունների լիարժեք կատարումը։ Այս մասին ասված է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլի արդյունքներով Աստանայի ձևաչափի անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Աստանայի ձևաչափով միջսիրական բանակցությունների 16-րդ փուլն ընթանում է հուլիսի 7-8-ին։ Հանդիպմանը շոշափվել են թեմաներ, որոնք կապված են Սիրիայում իրավիճակի հետ, այդ թվում՝ մարդասիրական, տնտեսական, բժշկական, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնության, Ժնևում սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի վերսկսման ու վստահության վերականգնման հնարավոր գործընթացների, ռազմագերիների փոխանակման վերաբերյալ։

Կողմերը համաձայնել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում հարատև անվտանգության ու կայունության հասնելը հնարավոր է միայն Սիրիայի արաբական հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանման հիմքով։

Տաթև Ֆռանգյան