Karevorinfo  Իրադարձություններ  227

ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասում իրավիճակի վատթարացման մասին

13:50 հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասում իրավիճակի վատթարացման մասին

Ուկրաինայում և Եռակողմ շփման խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյդի Գրաուն պատվիրակությունների ղեկավարների մակարդակով հերթական հանդիպումից հետո հայտարարել է Դոնբասում անվտանգային իրավիճակի վատթարացման մասին: Այս մասին ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում աճում են հրադադարի ռեժիմի խախտումները: Աճում է խախտումների ընդհանուր քանակը և վատթարանում է անվտանգային իրավիճակն անջատման գոտիներում և դրանց հարակից տարածքներում»,- հայտարարել է Գրաուն:

Նա նաև փաստել է, որ «կողմերը դեռևս պատրաստակամություն չեն ցուցաբերել հրադադարի ռեժիմի խախտումները վերացնելու համար»։

Հրադադարի ռեժիմի խախտման մասին ԵԱՀԿ զեկույցի համաձայն՝ անցած օրվա ընթացքում առաքելությունը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում գրանցել է 464 խախտման դեպք:

Տաթև Ֆռանգյան