Karevorinfo  Իրադարձություններ  193

Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանի սահմանից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն անմիջապես կքննարկի այն

12:45 հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանի սահմանից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն անմիջապես կքննարկի այն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) այն դեպքում, եթե Աֆղանստանի սահմանից հարձակում տեղի ունենա Տաջիկստանի վրա, անհապաղ կքննարկի այդ միջադեպը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Հեռավորարևելյան դաշնային համալսարանում «Ռուսաստանի միջազգային գործունեությունը ռուսական շրջանների զարգացման համար» թեմայով դասախոսության ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե հարձակում լինի Տաջիկստանի վրա, իհարկե, այն անմիջապես կդառնա ՀԱՊԿ-ի քննարկման առարկա»,- ասել է նա։

Լավրովը նաև հիշեցրել է, որ Մոսկվան ու Դուշանբեն դաշնակիցներ են ՀԱՊԿ-ի շրջանակում, ՌԴ-ն ռազմաբազա ունի Տաջիկստանում։ «Այնպես որ՝ մենք մեր պարտավորությունները կկատարենք»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ երկուշաբթի Տաջիկստանի Ազգային անվտանգության սահմանապահ զորքերի պետական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Թալիբան» շարժման կողմնակիցների հետ մարտերից հետո հանրապետության տարածք է թափանցել ավելի քան 1000 աֆղանցի զինվորական։ Վերջին երկու շաբաթում արդեն մի քանի դեպք է տեղի ունեցել աֆղանցի զինծառայողների՝ Տաջիկստանի տարածք հարկադիր նահանջի։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ իրավիճակը Աֆղանստանի հյուսիսային շրջաններում վատանում է և լուրջ անհանգստություն առաջացնում կազմակերպության համար։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Տաջիկստանին օգնություն ցուցաբերել հարավային սահմանների անվտանգության ապահովման համար։

Նախօրեին էլ ՀԱՊԿ-ում Տաջիկստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը խնդրել էր ՀԱՊԿ անդամներին՝ օգնել պաշտպանել Աֆղանստանի հետ հանրապետության սահմանը:

Էմմա Չոբանյան