Karevorinfo  Իրադարձություններ  125

Ապօրինի ներգաղթյալները Թուրքիայից են մուտք գործում Բելառուս, իսկ այնտեղից՝ Լիտվա․ Reuters

17:20 հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Ապօրինի ներգաղթյալները Թուրքիայից են մուտք գործում Բելառուս, իսկ այնտեղից՝ Լիտվա․ Reuters

Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը խնդրել է Թուրքիայի արտգործնախարարին՝ օգնել հայտնաբերել Բելառուսից Լիտվա ժամանող անօրինական ներգաղթյալներին: Այս մասին գրում է Reuters-ը:

«Մարդկանց մեծ մասը Թուրքիայից են այնտեղ ժամանում՝ թուրքական ավիաընկերությունների թռիչքներով: Կարծում ենք, որ Թուրքիան գիտի նրանց ինքնությունը։ Թուրքիայի հետ համագործակցությամբ մենք կարող ենք հեշտությամբ բացահայտել նրանց ինքնությունը և պահանջել, որ հետ ընդունվեն այն պետությունների կողմից, որտեղից եկել են»,- ասել է Լանդսբերգիսը:

Լիտվացի նախարարի խոսքով՝ չորեքշաբթի նա իր մոտ է հրավիրել Բելառուսի դեսպանին՝ Մինսկից պահանջելով դադարեցնել անօրինական ներգաղթյալների հոսքը սահմանից այն կողմ:

Հիշեցնենք, որ Լիտվայում քննարկվում է Բելառուսի հետ սահմանին ցանկապատի կառուցման հարցը: Նաև հաղորդվում է, որ Լիտվայում արդեն Բելառուսից 1000-ից ավելի ապօրինի ներգաղթյալներ կան։

Տաթև Ֆռանգյան