Karevorinfo  Իրադարձություններ  219

Ո՞վ դիպլոմ չունի․․․ Հայաստանը դիպլոմ ունեցողների թվով առաջատար է, ֆորմալ կրթության ոլորտում՝ հետնապահներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:00 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
Ո՞վ դիպլոմ չունի․․․ Հայաստանը դիպլոմ ունեցողների թվով առաջատար է, ֆորմալ կրթության ոլորտում՝ հետնապահներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանը դիպլոմ ունեցողների թվով առաջատար երկրներից է. աշխարհում միայն 3 երկիր է այս ցուցանիշով գերազանցում մեր երկրին՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Կանադան։

Որքանով է այս ցուցանիշը արտացոլում կրթվածության իրական մակարդակը․ «Տաղանդի գլոբալ մրցունակության ինդեքսի» 2020 թվականի զեկույցի համաձայն՝ ֆորմալ կրթության ոլորտում Հայաստանը 130 երկրների շարքում 90-րդ տեղում է: Ֆորմալ կրթության ոլորտը գնահատելիս հաշվի է առնվել, թե տվյալ երկիրն ինչ ընդգրկվածություն ունի ուսումնական հաստատություններում, դպրոցների աշակերտները, օրինակ՝ մաթեմատիկայից, բնագիտական առարկաներից ինչ առաջադիմություն ունեն, որքան գումար է ծախսվում բարձրագույն կրթության ոլորտի համար, արդյո՞ք տվյալ երկիրն ունի համալսարաններ, որոնք աշխարհում լավագույն դիրքերում են և այլն։

Հայաստանն ամենաշատը տուժում է բարձրագույն կրթության ոլորտի համար ծախսերի առումով․ հենց միայն այս ցուցանիշով 130 երկրների շարքում մեր երկիրը 107-րդն է։

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն, կրթության փորձագետ Արտաշես Թորոսյանը վստահ է՝ հնարավոր չէ դպրոցներում ապահովել կրթական որակ, եթե մանկավարժությունը՝ որպես գիտություն, սկսել է նահանջել։ Ինչ վերաբերում է բուհերին, Արտաշես Թորոսյանը նկատում է՝ ամբողջ աշխարհում ակտիվ անցում կա ֆորմալ կրթությունից դեպի ոչ ֆորմալ կրթություն։ Նա վստահ է՝ Հայաստանը ևս գնում է այդ ուղղությամբ և ոչ հեռու ապագայում, այսպես ասած, «դիպլոմամանիային» առնչվող պատկերը կփոխվի, քանի որ սովորողները փնտրում են գիտելիք ստանալու ճկուն մեթոդներ։

Կրթության հետազոտող Հայկ Դավեյանն էլ ներկայացնում է ԹԻՄՍ-ի (TIMSS) վերջին՝ 2019 թվականի զեկույցի այն արդյունքները, որոնցով գնահատվում է Հայաստանում 4-րդ և 8-րդ դասարանցիների գրագիտությունը մաթեմատիկական և բնագիտական առարկաներից։ Հայկ Դավեյանի խոսքով՝ խնդիրը ոլորտում միջամտությունների հատվածականության մեջ է։ Նա ընդգծում է՝ կառավարվող փոփոխություններ են անհրաժեշտ, ոչ թե հախուռն որոշումներ։

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի համոզմամբ՝ հայաստանյան կրթական համակարգում ձևը հաղթել է բովանդակությանը։ Նա որպես գործատու փաստում է՝ դիպլոմը աշխատանքի ընդունելու հարցում իր համար երբեք վճռորոշ նշանակություն չի ունեցել։ Վահրամ Միրաքյանի կարծիքով՝ մեր կրթական համակարգը որևէ կապ չունի տնտեսության հետ և չի սպասարկում դրա շահերը։ Նա նշում է՝ տարիներ շարունակ մեր կրթական համակարգը սպասարկել է Խորհրդային միության տնտեսությանը։

Միությունը չկա արդեն 30 տարի, սակայն համակարգը մնացել է նույնը։ «Տաղանդի գլոբալ մրցունակության ինդեքսի» 2020 թվականի զեկույցի համաձայն 130 երկրների մեջ մեր հարևան Ադրբեջանը ֆորմալ կրթության ոլորտում 94-րդն է, իսկ դիպլոմ ունեցողների թվով՝ 36-րդ տեղում, Վրաստանը ֆորմալ կրթության ոլորտում 82-րդն է, դիպլոմավոր մարդկանց թվով՝ 24-րդ տեղում, իսկ Թուրքիան ֆորմալ կրթության ոլորտում 31-րդն է, դիպլոմավոր մարդկանց թվով՝ 63-րդ տեղում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան