Karevorinfo  Իրադարձություններ  140

Տեղի է ունեցել Իսրայելի նախագահի երդմնակալության արարողությունը

19:50 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
Տեղի է ունեցել Իսրայելի նախագահի երդմնակալության արարողությունը

Իցհակ Հերցոգն այսօր երդում է տվել Քնեսեթում՝ որպես Իսրայելի 11-րդ նախագահ, որից հետո ստորագրել է երդման տեքստը: Երդմնակալության արարողությունը հեռարձակվել է խորհրդարանի մամուլի ծառայության կողմից, գրում է ՏԱՍՍ-ը։

Երդման խոսքերը Հերցոգը արտաբերել է Քնեսեթի խոսնակ Միկի Լևիից հետո, ինչպես և նախատեսված է արարողակարգով։

Հիշեցնենք, որ Իսրայելի 6-րդ նախագահ Խայիմ Հերցոգի որդու՝ Հրեական գործակալության ղեկավար Իցհակ Հերցոգի օգտին քվեարկել է 87 պատգամավոր։

Նշենք, որ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը յոթ տարի է։ Իսրայելում, որը խորհրդարանական հանրապետություն է, նախագահի պարտականությունները կրում են արարողակարգային բնույթ, իսկ իրական իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում։

Տաթև Ֆռանգյան