Karevorinfo  Իրադարձություններ  172

Ճանապարհորդելով աշխարհով մեկ՝ Ջիվան Գասպարյանը լավագույնս ներկայացրել է Հայաստանը․ Սերժ Թանկյան

20:55 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
Ճանապարհորդելով աշխարհով մեկ՝ Ջիվան Գասպարյանը  լավագույնս ներկայացրել է Հայաստանը․ Սերժ Թանկյան

System Of A Down ռոք խմբի աշխարհահռչակ մենակատար Սերժ Թանկյանն իր ցավակցական խոսքն է հղել հանրաճանաչ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ։ Թանկյանն այս մասին գրել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում։

«Մեզ շատ վշտացրեց երաժշտական և մշակութային լեգենդ, մաեստրո Ջիվան Գասպարյանի մահվան լուրը: Ջիվանը անձնավորում էր հայկական դուդուկը, որի ամենահայտնի վարպետն էր աշխարհում։

Ճանապարհորդելով աշխարհով մեկ, ձայնագրությունների, սաունդթրեքերի միջոցով Ջիվանը լավագույնս ներկայացրել է Հայաստանն ու հայ ժողովրդական երաժշտությունը: Ես բախտավոր եմ ինձ համարում, որ հնարավորություն եմ ունեցել 2017 թվականին հանդիպել նրան և կյանքի մասին մի քանի դաս քաղել այդ անհավանական մարդուց: Մեր ցավակցությունն ենք հայտնում վարպետի ընտանիքին և հատկապես իմ ընկեր Ջիվան Գասպարյան կրտսերին:

Հողը թեթև նստի վրադ, վարպետ ջան»,- իր գրառումը հայերենով ավարտել է Սերժ Թանկյանը։