Karevorinfo  Իրադարձություններ  104

Բաքվում ընթանում է պատերազմին մասնակցած ՌԴ քաղաքացու շինծու քրգործով հերթական նիստը

16:50 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
Բաքվում ընթանում է պատերազմին մասնակցած ՌԴ քաղաքացու շինծու քրգործով հերթական նիստը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական նիստը։ Ադրբեջանը Դուբակովին մեղադրում է Արցախյան պատերազմում հայկական կողմից մասնակցելու մեջ ու նրան «վարձկան» համարում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական նիստն ընթանում է դատավոր Սամիր Ալիևի գլխավորությամբ։ Այսօրվա նիստին վկա է հարցաքննվելու։

Ըստ մեղադրական եզրակցության՝ Էդուարդ Դուբակովը անօրինական կերպով այցելել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներ ու մասնակցել ռազմական գործողությունների Քարվաճառի շրջանում։ Ապա այս տարի հունվարի 14-ին Թուրքիայից ժամանել է Բաքու՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու համար»։

Նշենք, որ Բաքուն ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ քրեական գործ է հարուցել 214․-3․1 (ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում), 218․2 (մասնակցություն հանցավոր կազմակերպությանը, խմբավորմանը), 318․2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։ Դուբակովի գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 23-ին։

Էմմա Չոբանյան