Karevorinfo  Իրադարձություններ  208

Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել Համայն ռուսիո պատրիարքին

15:50 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել Համայն ռուսիո պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի առիթով։ Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալ Տիրոջը երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել ողբերգության հետևանքով զոհվածների հոգիները։