Karevorinfo  Իրադարձություններ  236

Թուրքիայի ընդդիմությունը կողմնորոշվել է՝ ով է լինելու 2023 թվականի ընտրությունների ժամանակ Էրդողանի մրցակիցը

18:50 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
Թուրքիայի ընդդիմությունը կողմնորոշվել է՝ ով է լինելու 2023 թվականի ընտրությունների ժամանակ Էրդողանի մրցակիցը

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը 2023 թվականի կայանալիք ընտրություններում որպես նախագահի թեկնածու կառաջադրի Քեմալ Քըլըչդարօղլուին։ Այս մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Քուշօղլուն, գրում է EA Daily-ն:

Չնայած կուսակցությունը դեռևս որոշման մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, Քեմալ Քըլըչդարօղլուն վերջերս հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ մարդիկ ազատ կլինեն քննադատել իրեն, եթե ընտրվի պետության ղեկավար:

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն «Ազգի դաշինք»-ի մի մասն է, որում ներառված են աջակողմյան «Լավ» կուսակցությունը (İYİ) և պահպանողական «Երջանկություն» կուսակցությունը (SP): Այս քաղաքական խմբի հետ 2018-ի վերջին տեղի ունեցած ընտրություններին մրցակցում էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությեւնը, ինչպես նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը։

Տաթև Ֆռանգյան