Karevorinfo  Իրադարձություններ  241

ԵՄ-ն խոստացել է օգնել Լիտվային Բելառուսի հետ սահմանի պաշտպանության հարցում

16:00 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
ԵՄ-ն խոստացել է օգնել Լիտվային Բելառուսի հետ սահմանի պաշտպանության հարցում

ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին մեղադրել է անօրինական միգրանտների և փախստականների թվի ավելացման մեջ, որոնք Լիտվա են մուտք գործում Բելառուսի հետ սահմանից։

Korrespondent-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն Միշելն արել է Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեի հետ լիտվական Մյադինինկա գյուղ համատեղ այցի ժամանակ, որտեղ տեղակայված է Բելառուսի հետ սահմանային Կամեննիյ Լոգ անցակետը։

Շառլ Միշելը Վիլնյուսին խոստացել է օգնել պաշտպանել սահմանները և հայտարարել, որ Լիտվան կարող է հույս դնել ԵՄ-ի համերաշխության վրա:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ձեզ ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերենք։ Լիտվայի սահմանները եվրոպական սահմաններ են»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ դիմելով Շիմոնիտեին:

Լիտվայի պետական սահմանապահ ծառայության կողմից հուլիսի 6-ին հրապարակված տվյալների համաձայն՝ ընդամենը 24 ժամվա ընթացքում 131 ապօրինի ներգաղթյալ է բերման ենթարկվել, որոնց մեծ մասը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից են:

ԵՄ Խորհրդի ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը «կասկածներ ունի», որ պաշտոնական Մինսկը մասնակցում է տեղի ունեցող իրադարձություններին: ԵՄ-ն «միամիտ չէ» և «թույլ չի տա» իրեն վախեցնել, շեշտել է Միշելը:

Քանի որ սահմանին ձերբակալված անօրինական միգրանտներից և փախստականներից շատերն Իրաքից են, ԵՄ Խորհրդի նախագահն ասել է, որ այս շաբաթ կխոսի Իրաքի կառավարության ղեկավար Մուսթաֆա Ալ-Քազիմի հետ, որպեսզի Բաղդադը նրանց հետ ընդունի:

Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն կապ կհաստատի նաև այլ երկրների հետ, որպեսզի նրանց հետ համատեղ դադարեցվի ներգաղթյալների հոսքը, որոնք «այստեղ են գալիս՝ անօրինական միջոցներ և մեթոդներ կիրառելով»:

Հավելենք, որ Լիտվայի և Բելառուսի սահմանի երկարությունը գրեթե 680 կմ է: Միայն այս տարի այստեղ ձերբակալել են ավելի քան 1300 ապօրինի միգրանտների, մինչդեռ 2020 թվականին այս թիվը եղել է 81:

Տաթև Ֆռանգյան