Karevorinfo  Իրադարձություններ  120

ԱՄՆ-ը դադարեցրել է Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը․ արգելվել է ավիատոմսերի վաճառքը

14:30 չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
ԱՄՆ-ը դադարեցրել է Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը․ արգելվել է ավիատոմսերի վաճառքը

ԱՄՆ Տրանսպորտի նախարարությունը որոշում է կայացրել արգելել Բելառուս և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի վաճառքը, գրում է korrespondent-ը։

«Անհապաղ և մինչև նախարարության հաջորդ որոշումը արգելվում է վաճառել ավիատոմսեր, այդ թվում՝ տարբեր ավիաընկերությունների կողմից, ԱՄՆ-ի և Բելառուսի միջև իրականացվող օդային փոխադրումների համար»,- ասված է փաստաթղթում:

Միևնույն ժամանակ, հրամանագիրը նախատեսում է բացառություններ այն թռիչքների համար, որոնք իրականացվում են «Միացյալ Նահանգների ազգային շահերից ելնելով՝ ներառյալ մարդասիրական կամ ազգային անվտանգության նպատակներով»:

Այսպիսով, գերատեսչությունն ավարտել է Բելառուսի հետ օդային հաղորդակցության սահմանափակումները, որոնք սկսել էին իրականացվել մայիսի 23-ին Մինսկի կողմից Ryanair ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ԵՄ խորհուրդը հայտարարել էր բելառուսական ինքնաթիռների կողմից ԵՄ անդամ երկրների օդային տարածքի օգտագործման և եվրոպական օդանավակայաններ մուտք գործելու արգելքի մասին։ Ավելի ուշ ևս յոթ եվրոպական երկիր միացավ ԵՄ անդամ երկրների այս արգելքին։

Տաթև Ֆռանգյան