Karevorinfo  Իրադարձություններ  254

Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման անվան տակ ֆիզլուծույթ են ներարկել մարդկանց․ CNN

23:00 երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման անվան տակ ֆիզլուծույթ են ներարկել մարդկանց․ CNN

Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման անվան տակ ֆիզլուծույթ են ներարկել մարդկանց։ Նման «պատվաստման» զոհ են դարձել հազարավոր մարդիկ, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ կեղծ պատվաստանյութերի վաճառքի սխեմայում ներգրավված են եղել բուժաշխատողներ։ Մումբայի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Վիշալ Թակուրը հայտնել է, որ քաղաքում և դրա հարակից շրջաններում հայտնաբերվել է առնվազն 12 կեղծ պատվաստումների կենտրոն։

Ոստիկանության տվյալների համաձայն՝ շուրջ 2500 մարդ կեղծ պատվաստում է ստացել, իսկ կազմակերպիչները 28․000 դոլար են աշխատել։

«Մենք ձերբակալել ենք բժիշկների։ Նրանք օգտագործում էին կլինիկան, որը պատրաստում էր կեղծ վկայականներ, սրվակներ, ներարկիչներ»,- հավելել է Թակուրը:

Մինչ օրս 14 մարդ է ձերբակալվել խարդախության, սպանության փորձի, դավադրության և այլ մեղադրանքների կասկածանքով:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հնդկաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 400 հազարը:

Տաթև Ֆռանգյան