Karevorinfo  Իրադարձություններ  159

Կարմիր շուկայում կառուցվող նոր թաղամասի շինաշխատանքներն ընթացքի մեջ են

22:55 երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Կարմիր շուկայում կառուցվող նոր թաղամասի շինաշխատանքներն ընթացքի մեջ են

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղահանվածների համար կառուցվող 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

«Գործընթացը մեկնարկել է ապրիլի 25-ից։ Ավարտման փուլում են համայնքում կառուցվող 3 առանձնատների շինարարական աշխատանքները: Ներկա դրությամբ իրականացվում է ներքին հարդարում»,- նշել է Մարթա Դանիելյանը՝ հավելելով, որ ևս երկու առանձնատան շինաշխատանքներն էլ ընթացքի մեջ են գտնվում։

Մարթա Դանիելյանի տեղեկացմամբ՝ կապալառուն «Հիմնաքար» ՓԲ ընկերությունն է։