Karevorinfo  Իրադարձություններ  244

Ադրբեջանում Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների անանուն գերեզմաններ են հայտնաբերել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

20:55 չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
Ադրբեջանում Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների անանուն գերեզմաններ են հայտնաբերել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ֆիզուլիի շրջանի Բալա Բեհմելի գյուղի գերեզմանոցում ադրբեջանցի զինծառայողների լքված գերեզմաններ են հայտնաբերել։ Ադրբեջանական Meydan TV-ն հաղորդում է, որ 35 լքված գերեզման կա, որտեղ հուղարկավորվել են Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցները, սակայն ոչ ոք չգիտի՝ ովքեր են նրանք։ Գերեզմաններն անանուն են, ընդամենը՝ համարակալված։

Մոլլա Սահիբ Շերիֆովը լրատվամիջոցին պատմել է, որ որոշ մարմիններ հուղարկավորելիս անճանաչելի են եղել։ Բացի այդ, ոչ ոք չի գալիս շիրիմներին այցելության։

Տեղական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն տալ այս հարցի շուրջ, իսկ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից չեն պատասխանել լրատվամիջոցի զանգերին։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմն առանց ԴՆԹ փորձաքննության ու մահացածների ինքնությունը պարզելու հուղարկավորել է նրանց, ըստ երևույթին՝ նաև այսպես փորձելով թաքցնել պատերազմում կորուստների իրական թիվը։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած վերջին տվյալներով՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվել է 2904 զինծառայող, 10-ը համարվում է անհետ կորած։ Ադրբեջանի այս թվերը չեն համընկնում թուրքական TRT-ի հրապարակած թվերի հետ։ Ըստ լրատվամիջոցի՝ պատերազմում, ընդհանուր առմամբ, 6․000 ադրբեջանցի է զոհվել և վիրավորվել։ Հունիսի սկզբին հրապարակվել էր հոդված, որտեղ խոսվում էր այն մասին, որ Թուրքիան պատերազմում զոհվածների երեխաներին նվերներ է ուղարկում Ադրբեջան։

«Նվերներ կստանան 6․000 ադրբեջանցի զինծառայողների երեխաները, որոնք Ղարաբաղի «ազատագրման համար» զոհվել կամ վիրավորվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև հունիսի 20-ը նվերների քարավանը կայցելի 16 ադրբեջանական քաղաքներ»,- ասվում էր հրապարակման մեջ։

Իսկ դեռևս դեկտեմբերին հրապարակած պաշտոնական տվյալներով էլ՝ վիրավորները թիվը 1․245 է։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական տվյալներով, ստացվում է 4․149 զոհ ու վիրավոր, որը հակասում է թուրքական լրատվամիջոցի հրապարակած տվյալներին։ Նշենք նաև, որ հայկական կողմի տվյալներով ու տարբեր փորձագետների կարծիքով՝ ադրբեջանական կողմի կորուստները մի քանի անգամ ավելին են պաշտոնապես թվերից։

Էմմա Չոբանյան