Karevorinfo  Իրադարձություններ  121

Համաշխարհային պատվաստում․ Անգելա Մերկելն ու Մարիո Դրագին կոմբինացրել են պատվաստանյութերը

23:00 չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
Համաշխարհային պատվաստում․ Անգելա Մերկելն ու Մարիո Դրագին կոմբինացրել են պատվաստանյութերը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կորոնավիրուսի դեմ պատվաստվել են երկու տարբեր պատվաստանյութերով։ Մերկելը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել էր ապրիլին՝ AstraZeneca, իսկ երկրորդը՝ մի քանի օր առաջ։ Այս անգամ, սակայն, նա պատվաստվել է Moderna-ի պատվաստանյութով։

Իր հերթին, Դրագին Astrazeneca-ով առաջին պատվաստումից հետո երկրորդ պատվաստումն արել է Pfizer ընկերության պատվաստանյութով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մինչ այդ, ԱՄՆ իշխանությունները խոստովանել են, որ մինչ հուլիսի 4-ը՝ ԱՄՆ-ի անկախության օրը, չի հաջողվի իրականացնել վարչակազի՝ բնակչության 70%-ին պատվաստելու խոստումը։ Կորոնավիրուսի հարցերով Սպիտակ տան համակարգող Ջեֆ Զայենցին ասել է, որ 18-ից 26 տարեկան երիտասարդները չեն հասցնի պատվաստվել:

Այժմ Սպիտակ տունը նոր նպատակ է դնում իր առջև՝ պատվաստանյութով ապահովել 27 և բարձր տարիքի բնակչության 70% -ին: Մինչ օրս, ըստ Washington Post- ի, երկրում կատարվել է շուրջ 150 միլիոն պատվաստում:

Տաթև Ֆռանգյան