Karevorinfo  Իրադարձություններ  205

«5165» շարժման անդամներն այսօր Գեղարքունիքում են եղել

22:45 ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«5165» շարժման անդամներն այսօր Գեղարքունիքում են եղել

«5165» շարժումը շարունակում է իր մարզային հանդիպումները, որոնց ընթացքում քաղաքացիներին ծանոթացնում է իր նախընտրական ծրագրին, զրուցում, լսում նրանց հուզող հարցերը։ Հունիսի 11-ին շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Գեղարքունիքի մարզում էին, ասվում է շարժման տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Մարտունիում և Գավառում քաղաքացիներին շարժման գաղափարները ներկայացնելուց զատ՝ նրանք ՀՀ դրոշներ են բաժանել՝ հորդորելով պինդ պահել երկրի անկախությունը:

Կարին Տոնոյանը ևս մեկ անգամ նշել է, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարելու և ոտքի կանգնելու:

«Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը Հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,- ասել է նա: