Karevorinfo  Իրադարձություններ  221

Հայկական կողմը հակազդող միջոցներ է ձեռնարկել՝ ի պատասխան Ադրբեջանի ԶՈՒ-ի ինժեներական աշխատանքների․ ՊՆ

19:10 ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
Հայկական կողմը հակազդող միջոցներ է ձեռնարկել՝ ի պատասխան Ադրբեջանի ԶՈՒ-ի ինժեներական աշխատանքների․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին ասվում է ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Հայկական ստորաբաժանումները ոչ թե գնդակոծել են Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։  Մասնավորապես, հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են։