Karevorinfo  Իրադարձություններ  566

Եթե Քոչարյանի պատճառով Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից, ապա Փաշինյանի պատճառով արդեն Հայաստանը խաղացող չէ․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:45 ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
Եթե Քոչարյանի պատճառով Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից, ապա Փաշինյանի պատճառով արդեն Հայաստանը խաղացող չէ․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TVի հարցազրույցը «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ, ՀԱԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանի հետ

-ՀԱԿ-ի ծրագրում Արցախի հարցի վերաբերյալ նշված է, որ Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս համանախագահների օգնությամբ պետք է բանակցությունների մեջ ներգրավել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումներ՝ նպատակ ունենալով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումը և իրականացումը, որոնք կստեղծեն երկու պետությունների միջև վստահության բավարար պաշար՝ զինված հակամարտության դադարեցման պայմանագրի ստորագրման համար: Պարո՛ն Զուրաբյան, ուտոպիա չէ՞ Ադրբեջանի հետ այս պայմաններում խաղաղության պայմանագրի ստորագրումը:

-Այս պայմաններում հնարավոր չէ:

-Բայց ծրագրում գրել եք այդ մասին:

-Նշված է, որ պետք է գտնվել բանակցությունների մեջ, որտեղ պետք է առաջին էտապում քննարկվի, այսպես կոչված, վստահության բարձրացման միջոցառման հարցը: Դա շատ բարդ է: Մենք ունենք մեր պրոբլեմները և մեր պրետենզիաները՝ Շուշիի հետ կապված, անվտանգության և այլն, հազար ու մի խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծել, և մենք այդ պահանջները պետք է դնենք:

-Հադրութի, Շուշիի վերադարձի պահա՞նջն ենք դնելու:

-Հայկական կողմն ունի իր պատկերացումները, թե ինչպես պետք է հարատև խաղաղություն հաստատվի մեր տարածաշրջանում: Ադրբեջանը և Հայաստանը, ի վերջո, մի օր պետք է գան խաղաղության: Մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչ խաղաղություն պետք է լինի, որ լինի հարատև, և մենք պետք է հանդես գանք տարբեր առաջարկներով, մոտեցումներով, բնականաբար՝ ադրբեջանցիներն էլ իրենց պահանջները և առաջարկները կներկայացնեն: Բանակցային պրոցեսի ամբողջ իմաստն այն է, որ գանք ընդհանուր եզրերի, ընդհանուր համաձայնության և ինչ-որ փոխադարձ քայլեր արվեն:

-Ոչ միայն Հադրութ քաղաքն է գրավված, այլ նաև շրջակա բազմաթիվ գյուղերը, օրինակ՝ դուք առաջարկելո՞ւ եք, որ հայ բնակչությունը վերադառնա այնտեղ ապրելու և կարգավիճակի հարցը քննարկման առարկա դառնա:

-Բանակցությունների ժամանակ պետք է ամեն ինչ առաջարկվի, ավելին՝ հասկանալի է, որ այն թշնամության մթնոլորտում, որն այսօր կա, չի կարող տեղի ունենալ հայերի վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներ։ Դա, այո՛, ուտոպիա է, ոչ ոք չի գնա: Բայց այդ հարցերը պետք է դրվեն, չէ՞, բազմաթիվ և փոխադարձ պրետենզիաներ կան: Այո՛, երկու կողմի դիվանագետները պետք է զբաղված լինեն և այդ պրետենզիաները մանրամասն քննելով՝ գտնեն այն լուծումները, որոնք տանում են դեպի վստահություն:

-Դուք պնդելո՞ւ եք, որ ԼՂԻՄ վարչական տարածքը վերականգնվի խաղաղությունից առաջ, թե՞ ոչ:

-Իսկ դա բնական բան չէ՞: Խոսքն այն մասին է, որ ԼՂԻՄ-ը, որը որպես պետական, քաղաքական միավոր գոյություն ուներ ԽՍՀՄ-ում, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ինքնավար մարզ էր: Ոչ թե հայ ժողովուրդն է կոնֆլիկտի մեջ գտնվել Ադրբեջանի իշխանության հետ, այլ այդ միավորը, ԵԱՀԿ-ի բոլոր փաստաթղթերը հենց դրա մասին են, հիմա պետք է այդ միավորի իրավունքները և ամբողջականությունը վերականգնվի:

-Ինքնորոշումից առա՞ջ:

-Թե որ էտապում ինչն է հնարավոր լուծել, կախված է շատ գործոններից, որոնց մասին այսօր խոսելը շատ շուտ է, դա շառլատանություն կլիներ, քանի որ մենք չգիտենք Ադրբեջանի, Ռուսաստանի, Մինսկի խմբի մյուս համանախագահների դիրքորոշումներն այդ հարցի վերաբերյալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան