Karevorinfo  Իրադարձություններ  218

Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է ռուսական պատվիրակության այցը Անթալիա

21:55 ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է ռուսական պատվիրակության այցը Անթալիա

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է ռուսական պատվիրակության այցը Անթալիա՝ քննարկելու զբոսաշրջությանն առնչվող հարցեր, գրում է «Գազետան»։

«Ռուսաստանից մեզ մոտ՝ Անթալիա, պատվիրակություն կգա։ Կքննարկվեն հարցեր՝ զբոսաշրջության հետ կապված»,- նշել է թուրք ղեկավարը։

Ավելի վաղ Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարությունները խորհրդակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում կողմերն ընդգծել են երկրների միջև լայնածավալ ավիահաղորդակցության վերականգնման կարևորությունը՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի կարգավորման դեպքում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով Ռուսաստանն ապրիլի 15-ից մինչև հունիսի 21-ը դադարեցրել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը՝ ինչպես կանոնավոր, այնպես էլ չարթերային չվերթները։ Ըստ նախնական հաշվարկների՝ այս ընթացքում շուրջ 1 միլիոն ռուս զբոսաշրջիկ չեղարկել է ուղևորությունը դեպի Թուրքիա։

Տաթև Ֆռանգյան