Karevorinfo  Իրադարձություններ  167

Հայտնի են 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները

19:00 ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
Հայտնի են 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հանրապետության 15 քննական կենտրոններում հունիսի 8-ին անցկացված «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննությանը մասնակցած դիմորդների թիվը: Այս մասին նշում է ԿԳՄՍ նախարարությունը։ Ըստ այդմ՝ վերոնշյալ առարկաների քննություններին մասնակցել է 1 513 դիմորդ:

«Աշխարհագրություն» առարկայից քննությանը մասնակցել են բոլոր հայտարարագրվածները՝ 187 հոգի: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 19 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 43: Այդ առարկայից միջին միավորը եղել է 13.99: «Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը հայտարարագրված 31 դիմորդներից մասնակցել է 29-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 7-ն է, 18-20 միավոր հավաքածների թիվը՝ նույնպես 7:

Միջին միավորն այս առարկայից եղել է 13.06: «Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը հայտարարագրված 1297 դիմորդներից մասնակցել է 1361-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 274 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 305: Միջին միավորն այս առարկայից եղել է 12.75: