Karevorinfo  Իրադարձություններ  241

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

18:10 ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ` հունիսի 10-ին, բավարարել է ՊԵԿ քննիչի միջնորդությունը և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրել:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ ներգրավվել էր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: 2020 թվականի մայիսի 6-ին Մինասյանին կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը և գործն ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության: