Karevorinfo  Իրադարձություններ  111

ԱՄՆ-ը երկարաձգեց Բելառուսի դեմ պատժամիջոցները

22:35 հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
ԱՄՆ-ը երկարաձգեց Բելառուսի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ Բելառուսի պաշտոնյաների գործողությունները շարունակում են սպառնալ ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է երկարաձգել Բելառուսի դեմ պատժամիջոցները, հայտնում է Սպիտակ տան կայքը:

Ինչպես նշված է նախագահի՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին ուղված նամակում, Բելառուսի ժողովրդավարական գործընթացները կամ հաստատությունների աշխատանքը խաթարող բելառուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցները ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունիսի 16-ից հետո:

«Բելառուսի կառավարության որոշ անդամների գործողությունները և քաղաքական նախաձեռնությունները, որոնք միտված են Բելառուսում ժողովրդավարական գործընթացների կամ հաստատությունների խարխլմանը, քաղաքական բռնաճնշումների հետ կապված մարդու իրավունքների խախտումներին և կոռուպցիայի մեջ ներգրավվածությանը, արտակարգ և ծայրահեղ վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը», – ասված է նախագահի նամակում, որտեղ վերջինս հիմնավորում է իր որոշումը:

2006 թ.-ին միջազգային չափանիշների խախտմամբ անցկացված հերթական ընտրություններում գրանցվել էր Լուկաշենկոյի հաղթանակը, որից հետո սահմանվել էին ֆինանսական և այլ պատժամիջոցներ ինը պետական ընկերությունների և 16 ֆիզիկական անձանց նկատմամբ, ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա որդու՝ Վիկտոր Լուկաշենկոյի հանդեպ: Նրանք առայսօր պատժամիջոցների ցուցակում են:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը, Եվրամիության հետ միասին նոր պատժամիջոցներ է մշակում Բելառուսի ղեկավարության նկատմամբ: