Karevorinfo  Իրադարձություններ  263

Փլվել են 2 մեծ բետոնե պանելները․ արտակարգ դեպք Արմավիրի մարզում

21:45 հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Փլվել են 2 մեծ բետոնե պանելները․ արտակարգ դեպք Արմավիրի մարզում

Հունիսի 10-ին արտակարգ դեպք է գրանցվել Փարաքարի միջնակարգ դպրոցում։ Դպրոցին կից չշահագործվող շենքում, որը նախկինում ծառայել է որպես դպրոցի հանդիսությունների սրահ, փլուզում է տեղի ունեցել, փլվել են 2 մեծ բետոնե պանելներ։ 

Factor.am-ի հետ զրույցում Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենուհի Տեր-Խաչատրյանը հայտնեց, որ շենքի այդ հատվածը երկար ժամանակ չէր շահագործվում։

«Փլուզումը եղել է այն հատվածում, որը երկար տարիներ չի շահագործվել։ Շենքն ի սկզբանե վթարային է եղել, բոլոր պատկան մարմիններն էլ տեղյակ են եղել։ Մի օր սա լինելու էր։ Բարեբախտաբար, դեպքը միայն նյութական վնաս է հասցրել, տուժածներ չկան»,- ասաց նա։

640 աշակերտ ունեցող դպրոցն ընդգրկված է Ասիական զարգացման բանկի ծրագրում։

«Արդեն նախագիծը պատրաստ է՝ միջազգային փորձաքննության ենթարկված։ Այս տարվա կամ մյուս տարվա ընթացքում պիտի քանդվի ամբողջությամբ և նորը կառուցվի»,- նշեց տնօրենը։ 

Արմենուհի Տեր-Խաչատրյանը հույս հայտնեց, որ դեպքը, միգուցե, խթան դառնա, որպեսզի դպրոցի վերակառուցման  շինարարական աշխատանքներն ավելի շուտ մեկնարկեն։ 

Մերի Մանուկյան