Karevorinfo  Իրադարձություններ  550

ԱԳՆ պաշտոնյան փակագծեր է բացում. ինչո՞ւ են հրաժարական տվել Այվազյանն ու տեղակալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:35 հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
ԱԳՆ պաշտոնյան փակագծեր է բացում. ինչո՞ւ են հրաժարական տվել Այվազյանն ու տեղակալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիվանագիտական լրջագույն խնդիրների առաջ կանգնած Հայաստանի ԱԳ նախարարությունում շուրջ կես ամիս է՝ ղեկավար կազմ չկա: Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի՝ մինչև վերջ չպարզաբանված հրաժարականին գումարվել և նոր մտահոգիչ հարցեր են առաջացրել նախարարի չորս տեղակալների կողմից առանց բացատրության աշխատանքից ազատվելու դիմումները: Հայաստանի ԱԳՆ-ն այսօր ղեկավարում է նախարարի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանի կողմից, ով ևս ազատման դիմում է գրել, սակայն այն դեռ չի ընդունվել։

Նախընտրական փուլում Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը, սակայն, չի կարծում, որ ԱԳՆ-ն անգործության է մատնված:

Հունիսի 8-ին Տիգրան Ավինյանի որոշմամբ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանն ազատվել են ԱԳ նախարարի տեղակալների պաշտոնից: Չի բավարարվել միայն Արմեն Ղևոնդյանի ազատման դիմումը: Արտգործնախարարի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանը հստակեցրեց՝ ազատման դիմումը հետ չի վերցրել, Տիգրան Ավինյանն էլ պարզաբանեց՝ հիմնական պատճառն այն է, որ չէր կարող ԱԳՆ-ում առհասարակ պարտականությունները կատարող չլիներ:

Արմեն Ղևոնդյանն իր ու գործընկերների հրաժարականների պատճառների մասին բաց տեքստով ոչինչ չասաց, միայն ակնարկեց, որ ԱԳ նախարարության դիրքորոշումը կարևոր որոշումներ կայացնելիս հաշվի չի առնվում:

Թե ո՞ր հարցում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առել ԱԳՆ-ի դիրքորոշումը, Արմեն Ղևոնդյանը չնշեց։ Հիշեցնենք, սակայն, որ շուրջ կես տարի ԱԳ նախարարությունը ղեկավարած Արա Այվազյանը հրաժարականի մասին հայտնեց մայիսի 27-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո, որտեղ Փաշինյանի կողմից հնչել էր առաջարկ՝ սահմանային լարվածությունը թունացնելու հետ կապված:

Այս առաջարկից անմիջապես հետո Արա Այվազյանը հայտնեց ԱԳ նախարարի պաշտոնը թողնելու մասին, իսկ մի քանի օր անց ԱԳ նախարարության աշխատակիցներին ուղղված հրաժեշտի ելույթում սենսացիոն հայտարարություն արեց՝ շեշտելով՝ հեռանում է, որպեսզի չանի հակապետական քայլեր:

Փոխարենը Արա Այվազյանի այս սկանդալային հայտարարությունն ուսումնասիրում է Ազգային անվտանգության ծառայությունը: Գլխավոր դատախազությունից Factor.am-ին հայտնեցին, որ Այվազյանի աղմկահարույց հայտարարության տեսագրությունն ուղարկել են ԱԱԾ՝ ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով:

Մայիսի 12-ից սկսած, երբ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, պարբերաբար հրավիրվել են ԱԽ նիստեր: Տիգրան Ավինյանը հավաստիացնում է՝ Արա Այվազյանը ներկա է եղել բոլոր նիստերին և մասնակցել բոլոր քննարկումներին, որից հետո որոշումներ են կայացվել:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Factor TV-ին տված հարցազրույցում ընդգծել է՝ կասկածներ կան, որ Արա Այվազյանն այս հայտարարություններն անում է այլ անձանց դրդմամբ:

Ուշագրավ է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ամենօրյա հրապարակային ելույթներում այդպես էլ որևէ կերպ չի անդրադառնում ԱԳՆ-ում ստեղծված իրավիճակին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան