Karevorinfo  Իրադարձություններ  267

Իշխանությունը թույլ է, բայց ասֆալտին գցած չէ, որ կռանաս-վերցնես․ դաժան պայքար է գնալու․ Միքայել Մելքումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:10 հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Իշխանությունը թույլ է, բայց ասֆալտին գցած չէ, որ կռանաս-վերցնես․ դաժան պայքար է գնալու․ Միքայել Մելքումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանական ընտրություններից առաջ Factor TV-ի տաղավարում հյուրընկալել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Միքայել Մելքումյանին

-Պարո՛ն Մելքումյան, հարցումներն ասում են, որ ԲՀԿ-ն առաջատարը չէ, ինչպե՞ս եք փորձելու դառնալ առաջատար։

-Նախ պետք է ասեմ, որ տարբեր հարցումների նկատմամբ վստահելիությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա։ Մենք չենք հավատում։ Այդ հարցումների մեծ մասը կատարվում է հարցումներով, և դա իրական պատկեր չի արտահայտում։

Եվ կարծում ենք, որ հիմա «Բարգավաճ Հայաստանն» է, որ կարող է երկիրը այս վիճակից հանել, և «Բարգավաճ Հայաստանի» ձայներով է, որ ձևավորվելու է նոր իշխանություն։ Առանց «Բարգավաճի» ձայների որևէ իշխանություն չի կարող ձևավորվել։ Երեք կամ չորս քաղաքական ուժ է, որ հնարավոր ենք համարում, որ կանցնի պառլամենտ, և այդ պարագայում, այդ սխեմայի մեջ «Բարգավաճի» ձայները լինելու են վճռական։

-Ասում եք, որ վճռորոշ ձայն եք ունենալու խորհրդարանում։ Ենթադրում եմ՝ դա լինելու է այլ ուժերի հետ դաշինքի, կոալիցիայի ձևով։ Ո՞ր ուժերի հետ եք տեսնում համագործակցելու հնարավորություն, և որո՞նց հետ եք բացառում դա։

-Արդեն ասվել է․ մենք բացառում ենք միանշանակ «Քաղաքացիական պայմանագրի», այսինքն գործող իշխանության հետ, որովհետև հենց այս արտահերթ ընտրությունը այս իշխանությունից ազատվելու, նրան փոխելու արտահերթ ընտրություն է։

Ինչ վերաբերում է՝ ում հետ կկազմենք, ես զերծ կմնամ այսօր ասելու, թե ․․․ որովհետև մենք չգիտենք, թե ով ինչ ձայներ է ստանալու։ Դրա համար պատեհ չէ հիմա, որ ասենք։ Դրա մասին կխոսենք հունիսի 21-ից հետո, երբ տեսնենք իրերի վիճակը ինչպիսին է։

-Ձեր ծրագրերը, մտադրությունները ինչպե՞ս եք նախատեսում իրականացնել այլ ուժերի հետ համագործակցությամբ։

-Դրա մասին չեմ ուզում խոսել, թե այլ ուժերի հետ ոնց կանենք, որովհետև դուրս կգա, որ արդեն այնտեղ ենք մենք ուժերի հետ, հիմա էլ ծրագիր ենք քննարկում։ Ոչ։ Մենք կարող ենք ասել, նորից վերահաստատել, որ մենք գնում ենք հաղթելու, մեր ծրագիրը կենսունակ է։

Մեր ծրագրերը իրականացնելու համար, կարծում եմ, կան պայմաններ։ Դրանք հեշտ պայմաններ չեն։ Իշխանությունը բացակա է, թույլ է, բայց տենց էլ չէ, որ ասֆալտին գցած է, որ կռանաս, ասֆալտից ուղղակի վերցնես ու ասես՝ ես իշխանությունը վերցրեցի։ Իշխանության համար գնալու է դաժան պայքար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան