Karevorinfo  Իրադարձություններ  457

Որո՞նք են ընտրություններին մասնակցող «ամենահարուստ» ու «ամենաաղքատ» ուժերը

20:20 հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Որո՞նք են ընտրություններին մասնակցող «ամենահարուստ» ու «ամենաաղքատ» ուժերը

2021 թվականի հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց հայտարարագրերը՝ նշելով առկա դրամական միջոցները, ստացված եկամուտները, կուսակցությանը պատկանող անշարժ և շարժական գույքը։ Ուսումնասիրելով հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ ամենաշատ գույք ու դրամական միջոցներ ունեցողները «Հայաստան» դաշինքն է՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։ Այսպես․ «Հայաստան դաշինք»-ը ներառում է «Վերածնվող Հայաստան» և «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։ Դաշինքի ունեցվածքի առյուծի բաժինը պատկանում է «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը։ Վերջինս հայտարարագրել է 75 միավոր անշարժ գույք Երևանում և մարզերում, մեծ մասը՝ միանձնյա սեփականություն իրավունքով։ Կուսակցությունը ունի 720 հազար դրամ դրամական միջոցներ։ Եկամուտները կազմում են 27 մլն 823 հազար դրամ, որոնք ստացվել են կուսակցության անդամավճարներից, 4 մլն 303 հազար դրամ ստացվել է Կենտրոնական գանձապետարանից՝ բյուջետային ֆինանսավորում, մնացածը եկամուտները ստացվել են վարձակալության գումարներից։ Իսկ նույն դաշինքի անդամ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարագիրը գրեթե դատարկ է։ Կուսակցությունը վարձակալության իրավունքով տնօրինում է 1 հասարակական տարածքի Գյումրի քաղաքում։ «Պատիվ ունեմ» դաշինքը իր մեջ ներառում է նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ «Հայրենիք» կուսակցության հայտարարագրում նշված է 1 գույք՝ անհատույց օգտագործման իրավունքով, ինչպես նաև 3 միավոր գույք՝ վարձակալության հիմունքներով։ Այս կուսակցությունը իր հայտարարագրում դրամական միջոցներ կամ շարժական գույք չի հայտարարագրել։ Նույն դաշինքի մեջ գտնվող ՀՀԿ կուսակցությունը 78 միավոր անշարժ գույք է հայտարարագրել, որի մեջ մտնում են շենք շինություններ, հողատարածքներ և ավտոկայանատեղիներ։ ՀՀԿ-ի առկա դրամական միջոցները կազմում են 2 մլն 784 հազար դրամ, եկամուտներ՝ շուրջ 211 մլն դրամ, որից 5 մլն 208 հազարը՝ բյուջետային ֆինանսավորում, 205 մլն 061 հազար դրամը՝ անդամակցության վճարներ։ Հանրապետական կուսակցությունը հայտարարագրել է 1 ավտոմքենա՝ 1993 թվականին արտադրված «Վազ 2121»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (վարչապետի թեկնածու՝ Նիկոլ Փաշինյան) հայտարարագրել է 22 մլն 240 հազար դրամ դրամական միջոցներ։ Եկամուտները կազմել են ընդհանուր 68 մլն 914 հազար դրամ, որից ՝ 29 մլն 910 հազարը ձևավորվել է կուսակցության անդամավճարներից և նվիրատվություններից, 39 մլն դրամ ՔՊ-ն ստացել է որպես բյուջետային ֆինանսավորում։ Կուսակցությունը որևէ ավտոմեքենա կամ անշարժ գույք չի հայտարարագրել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (վարչապետի թեկնածու՝ Գագիկ Ծառուկյան) անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել։ Կուսակցության դրամական միջոցները կազմում են 573 հազար դրամ։ Եկամուտները՝ 9 մլն 150 հազար դրամ, որը ստացվել է ՀՀ պետբյուջեից։ «Հայ ազգային կոնգրեսը» (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան), ըստ ներկայացված հայտարարագրի, ունի 1 շինություն՝ Երևանի Սարյան փողոցիում, 297,04 քմ մակերեսով։ Կուսակցությունը 506 հազար 482 դրամ դրամական միջոցներ է հայտարարագրել։ Եկամուտները կազմել են շուրջ 11,5 մլն դրամ, որն առաջացել է անդամակցության վճարներից և նվիրատվություններից։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (վարչապետի թեկնածու՝ Էդմոն Մարուքյան) հայտարարագրում ներկայացրել է 5 շինություն՝ վարձակալության հիմունքներով։ Կուսակցությունը ունի 32 մլն 499 հազար դրամ դրամական միջոցները, եկամուտներ կազմում են շուրջ 61,9 մլն դրամ, որից 756 հազար դրամը ստացվել է ՀՀ բյուջեից որպես ֆինանսավորում, մնացածը՝ անդամության վճարներ, նվիրատվություն։ «Հանրապետություն» կուսակցությունը (վարչապետի թեկնածու՝ Արամ Սարգսյան), որևէ գույք կամ ավտոմեքենա չի հայտարարագրել։ Կուսակցության դրամական միջոցները կազմում էն 1 մլն 30 հազար դրամ, եկամուտները՝ 1 մլն դրամ, որոնք առաջացել են անդամավճարներից։ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը (վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյան) ևս որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել։ Կուսակցությունը ներկայացրել է 1 մլն 565 հազար դրամ դրամական միջոցներ, եկամուտները կազմում են 3 մլն 685 հազար դրամ, որն առաջացել է անդամավճարներից։ «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության (վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյան) հայտարարագրում նշված է 1 մլն 322 հազար դրամ դրամական միջոցներ։ Կուսակցության եկամուտները կազմել են 10 մլն 474 հազար դրամ, որը ձևավորվել է նվիրատվությունների միջոցով։ Նկատենք, որ ուսումնասիրելով ներկայացված հայտարարագրերը պարզ է դառնում, որ ընտրություններին մասնակցող 8 ուժեր որևէ դրամական միջոց, եկամուտ, անշարժ կամ շարժական գույք չունեն։ Նրանց հայտարարագրերը պարզապես դատարկ են։ Դրանք են՝ «Արդար Հայաստան» կուսակցություն, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Հայոց հայրենիք» կուսակցություն, «5165 ազգային դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային-ժողովրդավարական բևեռ», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն։ Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի հայտարարագրում որպես եկամտի աղբյուր նշված է նվիրատվությունը՝ 50 հազար դրամ և վարձակալությամբ շահագործվող գույք՝ Երևանում։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը հայտարարագրել է 320 հազար դրամ դրամական միջոցներ, «Վերելք» կուսակցությունը՝ 15 հազար դրամ դրամական միջոցներ։ Նախընտրական հիմնադրամներին փոխանցված գումարներ Բացի քաղաքական ուժերի ներկայացրած հայտարարագրերից, ըստ ընթացակարգի՝ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն և դաշինք բացում է նախընտրական հիմնադրամ, որին փոխանցված գումարները բացառապես ծախսվում են նախընտրական քարոզչության համար։ Կենտրոնական բանկը ներկայացրել է հունիսի 8-ի դրությամբ ընտրություններին մասնակցող կուսակցութնյունների և դաշինքների նախընտրական հիմնադրամների հաշիվներին որքան գումար է փոխանցվել։ Այստեղ առաջատարները 4-ն են․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ շուրջ 132 մլն դրամ, «Հայաստան» դաշինք՝ շուրջ 126,5 մլն դրամ, «Պատիվ ունեմ» դաշինք՝ շուրջ 81 մլն դրամ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ շուրջ 55,6 մլն դրամ։ «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը առայժմ իրենց նախընտրական հիմնադրամների հաշիվներին գումար չեն ստացել։ Անժելա Պողոսյան