Karevorinfo  Իրադարձություններ  268

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակման դեպքերի 15%-ով նվազման մասին

22:50 չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակման դեպքերի 15%-ով նվազման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ աշխարհի երկրներում անցած շաբաթվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 միլիոն նոր դեպք, ավելի քան 73 հազար մահվան դեպք է գրանցվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, անցյալ շաբաթվա համեմատ՝ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման թիվը նվազել է 15%-ով, իսկ մահացությունների թիվը՝ 8%-ով, նշել են ԱՀԿ-ից։

Ընդ որում, վարակի դեպքերի ամենամեծ աճը գրանցվել է Հնդկաստանում․ մեկ շաբաթում՝ ավելի քան 914 հազար դեպք։

Հավելենք, որ Worldometer-ի տվյալներով՝ SARS-CoV-2 կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման սկզբից ի վեր երկիր մոլորակի բնակչության շրջանում կորոնավիրուս է հայտնաբերվել 175 միլիոն մարդու մոտ։ Գրեթե 3,8 միլիոն հիվանդ մահացել է, ավելի քան 158 միլիոն մարդ՝ ապաքինվել։

Տաթև Ֆռանգյան