Karevorinfo  Իրադարձություններ  109

Իրանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերադառնալ նավթի արդյունահանման նախապատժամիջոցային մակարդակին

20:30 չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Իրանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերադառնալ նավթի արդյունահանման նախապատժամիջոցային մակարդակին

Պատժամիջոցները հանելու դեպքում Իրանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերադառնալ նավթի արդյունահանման նախապատժամիջոցային մակարդակին: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) արտադրության հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Ֆարոխ Ալիխանին, գրում է IRNA-ն:

«Չնայած, մեր կանխատեսումների համաձայն, նավթի արդյունահանման ամբողջական վերականգնման համար պահանջվող ժամանակը 3 ամիս է, բայց մեկ ամսվա ընթացքում կարող ենք ակնկալել արդյունահանման հզորության մեծ մասի վերականգնում»,- հավելել է Ալիխանին:

Նրա խոսքով՝ Թեհրանի ծրագիրը չի սահմանափակվում կարողությունների նախորդ մակարդակին վերադարձով, իսկ երկրորդ փուլում դա ենթադրում է նավթի արդյունահանման ավելացում:

«Միջուկային գործարքից առաջ Իրանի նավթի արդյունահանման օրական միջին ցուցանիշը կազմում էր 3․38 միլիոն բարել: Եթե պատժամիջոցները հանվեն, մենք կվերադառնանք այս ցուցանիշին, իսկ հաջորդ փուլում արդյունահանումը կավելացնենք՝ հասցնելով ավելի քան 4 միլիոն բարելի»,- շեշտել է նա:

Տաթև Ֆռանգյան