Karevorinfo  Իրադարձություններ  260

Մարմարա ծովից ծովային լորձը կարող է տարածվել դեպի Սև ծով․ Էրդողանը սա արհավիրք է անվանել

17:10 երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
Մարմարա ծովից ծովային լորձը կարող է տարածվել դեպի Սև ծով․ Էրդողանը սա արհավիրք է անվանել

Հաստ շագանակագույն սուբստանցիան, որն անվանում են ծովային լորձ, ծածկել է Թուրքիայում Մարմարա ծովի ափերը։ Գիտնականները ենթադրում են, որ դա տեղի է ունեցել միջին ջերմաստիճանի բարձրացման և աղտոտվածության պատճառով։ BBC-ի ռուսական ծառայության տեսանյութում ասվում է, որ ծովային լորձը սպառնում է ծովային կյանքին ու ձկնորսությանը։

«Մարմարա ծովի աղետալի վիճակը մարդու ձեռքի գործ է։ Սա կենցաղային աղբը ծով նետելու և շրջական միջավայրի աղտոտման արդյունք է»,- BBC-ին ասել է թուրք ռեժիսոր Թահսին Ջեյլանը։

Մարմարա ծովը միանում է Սև ծովին, այդ պատճառով էլ այժմ լորձը սպառնում է նաև Սև ծովին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե ծովային լորձը տարածվի դեպի Սև ծով, մեծ խնդիր կլինի։

«Հուսով եմ՝ մենք կփրկենք մեր ծովերն այս արհավիրքից։ Վախենում եմ, որ այն կտարածվի նաև Սև ծովում։ Դա մեծ խնդիր կլինի։ Անհրաժեշտ է անհապաղ գործել»,- հայտարարել է Էրդողանը։

«Մարմարա ծովն այլևս երբեք նախկինի նման չի վերականգնվի։ Մոռացե՛ք այդ մասին։ Մարմարա ծովը կզարգանա և կդառնա լիակատար նոր։ Մենք միայն կարող ենք կանխել հասցվելիք մեծ վնասը՝ վճռական քայլեր ձեռնարկելով։ Սա է այն ամենը, ինչ կարող ենք անել»,- ասել է թուրք կենսաբան Լևերտ Արտուզը։

Մանրամասները՝ BBC-ի տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան