Karevorinfo  Իրադարձություններ  135

Բաքվի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին․ «Հայաստանը մոլորեցնում է միջազգային հանրությանը»

20:45 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Բաքվի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին․ «Հայաստանը մոլորեցնում է միջազգային հանրությանը»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կառույցում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը նամակ է ուղղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

«Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանային բոլոր հարցերը պետք է լուծվեն երկու երկրների սահմանային մարմինների միջև ստեղծված կապի միջոցներով։ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարությունը 2021թ․ մայիսի12-ից գտնվում է այդ տարածաշրջանում և բանակցություններ վարում Սև լճի շուրջ իրավիճակի կարգավորման համար։ Ադրբեջանը բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ուղարկել է միջազգային գործընկերներին։ Հայաստանը շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը»,- ասվում է Ալիևի նամակում։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը, իբր, ճշգրտում են պետական սահմանը կողմերի մոտ եղած պաշտոնական քարտեզներով, իսկ Հայաստանին մեղադրել է սադրանքների մեջ։

«Սադրիչ արշավը, որն իրականացվում է Հայաստանի կողմից Սև լճի շուրջ, պայմանավորված է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքաղաքական գործընթացներով»,- ասվում է նամակում։

Դրանում նաև նշվում է, որ Ադրբեջանը «չի հավակնում ոչ մի երկրի տարածքի», բայց «իր տարածքն էլ չի զիջի»։

«Ադրբեջանը հանդիսանում է երկու երկրների միջպետական ​​հարաբերությունների կարգավորման կողմնակից՝ միջազգայնորեն  ճանաչված սահմաններում՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա, և այդպիսի  դիրքորոշում է ակնկալում նաև Հայաստանից»,- ասվում է նամակում։

Հիշեցենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական ուժերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի որոշ հատվածներում և հրաժարվում են հեռանալ։

Հարկ է նկատել նաև, որ ՀՀ-ն ՄԱԿ-ում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ փաստաթուղթ չի տարածել կամ նամակ չի ուղղել գլխավոր քարտուղարին։ Համենայն դեպս, նման պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։

Էմմա Չոբանյան