Karevorinfo  Իրադարձություններ  125

Ադրբեջանն ավելի հաճախ ու տևական ժամանակով է արգելում աճյունների որոնողական աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:10 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Ադրբեջանն ավելի հաճախ ու տևական ժամանակով է արգելում աճյունների որոնողական աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

11-օրյա դադարից հետո հունիսի 5-ին Զոհված զինծառայողների աճյունների որոնումները վերսկսվեցին։ Ջրականի շրջանում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն, ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այսօր ևս որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Թե քանի օր Ադրբեջանը թույլ կտա իր վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել, հայտնի չէ։ Վերջին շրջանում դադարները հաճախակի են դարձել։ Մայիսի 4-ից մինչև մայիսի 24-ը փրկարարներն այդ տարածքներ մտնելու թույլտվություն չեն ունեցել։ Մայիսի 24-ին վերսկսված աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվեց 4 աճյուն։ Հետո դարձյալ արգելվեցին աշխատանքները։ Բանակցություններն արդյունք տվեցին միայն հունիսի 5-ին։

«Ժամանակ առ ժամանակ արգելում են, վերջին շրջանում ավելի հաճախակի ու երկար ժամանակով։ Ադրբեջանը կոնկրետ պատճառներ չի նշում։ Այնտեղ հիմա շինարարություն է ընթանում, գուցե ռազմական օբյեկտներ են կառուցում և չեն ուզում, որպես թշնամական կողմ, այդ ամենը տեսնենք։ Սա՝ ենթադրությունների մակարդակում»,- նշում է Արցախի ՆԳՆ տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ամեն դեպքում, Արցախը բանակցող կողմ չէ։ Որոնողական աշխատանքներին մասնակցող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ևս բանակցող կողմ չեն, Factor TV-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Որոնողական աշխատանքների ժամանակ միայն մասունքներ են գտնում, ամբողջական մարմիններ գտնել արդեն հնարավոր չէ, ասում է ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար Մհեր Ղուկասյանը։

Որոնողական աշխատանքներն ընթանում են 2020 թվականի նոյեմբերի 13-ից։ Մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1․558 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան