Karevorinfo  Իրադարձություններ  196

Արցախի Սպիտակաշենը պատրաստ է ընդունել վերաբնակիչների. համայնքի ղեկավար

22:25 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Արցախի Սպիտակաշենը պատրաստ է ընդունել վերաբնակիչների. համայնքի ղեկավար

Պատերազմից հետո Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքի բոլոր բնակիչները վերադարձել են գյուղ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սպիտակաշենի համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ սպիտակաշենցիները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով: Պատերազմի ընթացքում գյուղը վնասներ չի կրել: Գյուղում վերաբնակեցվել է մեկ ընտանիք Շուշիից: Եվս մոտ տասը ընտանիքի կարող են ընդունել։

«2020 թվականի դեկտեմբերի 2-ից արդեն վերաբացվել է գյուղի դպրոցը: Գյուղը չունի մանկապարտեզ: Դպրոցում սովորում է 45 աշակերտ: Ունենք գործող բուժկետ, ակումբ: Համայնքապետարանի շենքը շատ հին է. վերանորոգման կարիք ունի:Այս պայմաններում աշխատելը հետզհետե դառնում է անհնար: Գյուղն գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ամառային եղանակներին Սպիտակաշենում ջրի խնդիր չենք ունենում, այդ խնդիրները մի քանի տարի առաջ արդեն լուծվել են»,- տեղեկացրել է գյուղապետը:

Համայնքն 561,95 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունի: Խոսելով զբաղվածության մասին՝ Ա. Խաչատրյանը նշել է, որ հիմնական ուղղություններն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն են, ինչպես նաև՝ բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը: