Karevorinfo  Իրադարձություններ  556

ՀԱԿ-ի առաջարկը՝ անցնել կիսանախագահական համակարգի․ միջադեպ Վերին Շորժայի սահմանային հատվածում․ Լուրեր

18:30 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
ՀԱԿ-ի առաջարկը՝ անցնել կիսանախագահական համակարգի․ միջադեպ Վերին Շորժայի սահմանային հատվածում․ Լուրեր

ՊՆ-ից հայտնում են, որ այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Դրանք անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։

ՀԱԿ-ն առաջարկում է անցնել կիսանախագահական համակարգի, կատարել Սահմանադրական փոփոխություններ։ Այս մասին նշվում է կուսակցության նախընտրական ծրագրում, որը ներկայացվել է այսօր։ Ծրագրի այդ հատվածը ներկայացրել է Արամն Մանուկյանը՝ նշելով, որ խորհրդարանական համակարգը Հայաստանի նման երկրներում օպերատիվ չէ։

ՔՊ ցուցակի առաջին համարը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այսօրվա քարոզչության ընթացքում Ռոբերտ Քոչարյանին մեղադրել է դավաճանության մեջ։ Ըստ Փաշինյանի՝ Քոչարյանն է Արցախը դուրս թողել բանակցություններից և նա է քննարկել Մեղրին Ադրբեջանին հանձնելու հարցը։https://factor.am/379283.html

Մեղրիում քարոզարշավի ընթացքում «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ չի մտածել, որ մեր ժողովրդին կարելի է այսքան հեշտ խաբել։ Նա նշել է, որ պետական պաշտոնյայի կողմից ստելը պետք է քրեորեն պատժելի արարք համարվի։