Karevorinfo  Իրադարձություններ  109

Հորդառատ անձրևները Շրի Լանկայում դարձել են 17 մարդու մահվան պատճառ

21:00 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Հորդառատ անձրևները Շրի Լանկայում դարձել են 17 մարդու մահվան պատճառ

Շրի Լանկայում անձրևներն ու ջրհեղեղները սողանքներ են առաջացրել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, տասնյակ հազարավորները լքել են իրենց տները. հայտնում է Reuters-ը։

Այս հանգստյան օրերին Շրի Լանկայի հարավային ու արևմտյան հարթավայրերում գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով ցածրադիր շրջաններն ու ստիպելով հազարավոր մարդկանց տեղափոխվել օգնության կենտրոններ։

«Ջրի մակարդակը նվազում է, սակայն սողանքների նախազգուշացումը նախկինի նման առկա է 10 շրջաններում»,- հայտնում են տեղի իշխանությունները։

Նրանց հաղորդագրությունների համաձայն՝ երկրում տուժել է ավելի քան 270 հազար մարդ, հոսանքազրկված է ավելի քան 100 հազար շինություն։