Karevorinfo  Իրադարձություններ  112

12 օր ընտրողներին համոզելու համար․ քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ

16:45 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
12 օր ընտրողներին համոզելու համար․ քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ

Հունիսի 7-ին մեկնարկեց 2021 թվականի հունիս 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզարշավը, որը տևելու է 12 օր և կավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ՝ 18․06․2021-ին՝ ժամը 24։00-ին։

Մինչ ընտրական բուն պրոցեսը թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցությունները կարող են հայտնել ինքնաբացարկի մասին և դիմում ներկայացնել մինչև 10․06․2021 թ․։

Ընտրության հնարավորություն ունեցող մարդիկ ցուցակներին կարող են ծանոթանալ www.police.am հասցեով, որոնք տեղադրվում են ըստ ընտրական տեղամասերի և հասանելի են դառնում քվերակությունից 7 օր առաջ՝ 13․06․2021 թ․։

Նախընտրական քարոզարշավից հետո՝ 19․06․2021 թ․ հայտարարվում է «լռության օր»։ ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` քվեարկության և նրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն, այդ թվում լրատվամիջոցներով, արգելվում է:

Քվեարկությունը սկսվելու է 20․06․2021 թ․ ժամը 08։00-ից և ավարտվելու է 20․06․2021 թ․ 20։00 ներառյալ։

Քվեարկության նախնական արդյունքները ամփոփվում, արձանագրությամբ վավերացվում և հրապարակվում են քվեարկության ավարտից 24 ժամ հետո, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները ամփոփվելու և որոշումներն ընդունվելու են քվերակությունից 7 օր հետո՝ 27․06․2021 թ․։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունսի 20-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։

Մերի Մանուկյան