Karevorinfo  Իրադարձություններ  150

Իսպանիան «կանաչ լույս» է վառում զբոսաշրջիկների համար

22:55 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Իսպանիան «կանաչ լույս» է վառում զբոսաշրջիկների համար

Իսպանիայի իշխանություններն իրենց դռներն են բացում կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկների առջև՝ անկախ ժամանման տարածաշրջանից։ Միայն մեկ պայմանով՝ ԵՄ-ում գրանցված պատվաստանյութով ամբողջական պատվաստումը պետք է ավարտվի թռիչքից առնվազն 2 շաբաթ առաջ։ Բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել պատվաստվել, իշխանություններն առաջարկում են էքսպրես-թեստեր անել տեղում, գրում է Euronews-ը։

Արձակուրդների ժամանակաշրջանում Մադրիդից ստացված լուրը կուրախացնի շատերին, սակայն ոչ արևի սիրահար բրիտանացիներին։ Լոնդոնը պահպանել է ԵՄ-ից ժամանածների համար 10-օրյա կարանիտնը։ Օրերս իշխանությունները քովիդից անվտանգ երկրների ցուցակից հանել են Պորտուգալիան։ Այնտեղ հանգստացող բրիտանացիները ստիպված են կա՛մ նախապատրաստվել կարանտինին, կա՛մ հրատապ կերպով՝ մինչ երեքշաբթի, վերադառնալ տուն։

«Ալգարվե» օդանավակայանում գտնվող զբոսաշրջիկները զայրացած են։

«Մենք նոր ենք ժամանել, իսկ հիմա պետք է հետ մեկնենք։ Այնպես որ՝ արձակուրդ չենք ունեցել»,- նշում է գրանցման համար հերթ կանգնած կինը։

«Ես զայրացած եմ, քանի որ զրկվել եմ հանգստիս կեսից։ Կարանտինից խուսափելու համար հապճեպ վերադարձն ինձ արժեցել է մի կլորիկ գումար։ Մենք երկուսս էլ չենք կարող 10 օր տանը նստել»,- պատմել է մեկ այլ զբոսաշրջիկ։

Տաթև Ֆռանգյան